ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ԼՂ խնդիրը պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների և միջազգային իրավունքի հիման վրա

ԼՂ խնդիրը պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների և միջազգային իրավունքի հիման վրա
04.06.2014 | 17:51

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ստատուս քվոն տարբերակ չէ և ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի ու Ադրբեջանի հետ պետք է փորձի քայլ առ քայլ շարժվել դեպի խաղաղություն՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը:
«Մենք՝ որպես շվեյցարական նախագահություն, փորձելու ենք ամրապնդել զինադադարի ռեժիմը, խրախուսել միջադեպերի հետախուզման ռեժիմը, խրախուսել երկխոսությունը, ինչը նշանակում է առաջնորդություն նախագահների կողմից: Մենք աջակցում ենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը երկու երկրների նախագահներին՝ հանդիպելու Ֆրանսիայում, ինչը նշանակում է, որ նոր հանդիպումը պետք է դառնա նոր փուլի սկիզբ, որտեղ կառուցվածքային նոր բանակցություններ կարող են լինել ու կարող են հանգեցնել հաշտության կնքման: Դա պետք է լինի Մադրիդյան սկզբունքի և միջազգային իրավունքի հիման վրա»,- ասաց նախագահը:
Դիդիե Բուրկհալտերը նշեց, որ իրենք հանուն խաղաղության կարող են աջակցել երկու երկրների միջև մթնոլորտի բարելավմանը: «Խաղաղության տարածումը այն արժեքներից մեկն է, որ ամրագրված է մեր Սահմանադրության մեջ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ