ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Առաջին ալիքը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռարձակող

Առաջին ալիքը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռարձակող
05.06.2014 | 14:59

Բոլոր մարզասերների կողմից սիրված և սպասված ֆուտբոլային տոնին կարող եք հետևել Առաջին ալիքի եթերում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի պաշտոնական հեռարձակողն է:

Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու առաջնության բոլոր խաղերը՝ հունիսի 12-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյոր օր 3-ական խաղ, որոնք հիմնականում կհեռարձակվեն ժամը 20:00-ին, 23:00-ին, 02:00-ին: Ֆուտբոլային խաղերը կմեկնաբանեն Առաջին ալիքի սպորտային մեկնաբաններ Սլավա Սարգսյանը, Կարեն Գիլոյանը, Մենուա Մեհրաբյանը և Ռոբերտ Գասպարյանը:
Առաջին ալիքի եթերում հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետեւելու ինչպես ֆուտբոլային խաղերին, այնպես էլ ամենօրյա օրագրերի միջոցով ամփոփելու նախորդ օրվա գրանցված արդյունքները, հասարակական-մշակութային, քաղաքական սիրված գործիչների հետ էլ կանխատեսումներ անել տվյալ օրվա խաղերի մասին:
Բրազիլիա-Խորվաթիա բացման խաղը կարող եք դիտել հունիսի 12-ին՝ ժամը 24:00-ին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:

Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ