ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իրանի և վեցյակի բանակցությունները Ժնևում

Իրանի և վեցյակի բանակցությունները Ժնևում
08.06.2014 | 13:27

ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցությունների նպատակով կհանդիպեն Ժնևում՝ հունիսի 9-10-ին՝ հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ ՈՒիլյամ Բեռնսը: Հանդիպմանը կմասնակցի նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ ՈՒենդի Շերմանը: Խորհրդակցություններ կանցկացվեն վեցյակի բանակցությունների շրջանակում՝ 5 +1 ձևաչափով:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ