ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դաշնակցականը «կիսելյովասերների» պորտը տեղը դրեց

Դաշնակցականը «կիսելյովասերների» պորտը տեղը դրեց
13.06.2014 | 18:02

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բանաստեղծորեն է պատասխանել Դմիտրի Կիսելյովի հայ պաշտպաններին: Մինչ այդ դաշնակցական պատգամավորը նկատեց, որ ռուսաց լեզվի խնդիրը նոր չէ: «Բայց այս մեթոդներով, այդ տոնով ու ոճով երբեք իրենց թույլ չեն տվել հայտարարություններ անել: Սա ուղղակի շանտաժ է Հայաստանի բնակչության, իշխանութան, պետականության հանդեպ: Ի՞նչ են ասում այդ կարգի մարդիկ, պայմանական կիսելյովները: Նրանք ասում են հետևյալը՝ չի կարելի անվտանգության ինտեգրման առումով մի միություն ընտրել, մշակութային առումով՝ այլ: Այս կարգի մտածողները մեզ առաջարկում են հրաժարվել մեր ինքնությունից, մեր արժեքներից ու տեսակից»,- շեշտեց Աղվան Վարդանյանը:

Այնուհետև 1987-ին գրված իր բանաստեղծությունը նվիրեց Կիսելյովին պաշտպանողներին:


Պնակալեզ, պատեհապաշտ, բ-ի տղերք,
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց,
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք
Ձեր արածը հիմա պիտի գա ձեր դիմաց:
Գալու է Ձեր զավակների պատկերն առած,
Որ քշվելով ձեր ավերից խեղված ու բութ
Անեծքով են օրհնելու ձեր սաղմը սառած,
Ու դռնեդուռ մուրալու են ներում ու գութ:
Մուրալու են չեն գտնելու լույսի մի շերտ
(Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում),
Եվ ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն,
Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ