ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մոսկվայում ձերբակալվել է ԱՄՆ-ի դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի չորս մասնակից

Մոսկվայում ձերբակալվել է ԱՄՆ-ի դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի չորս մասնակից
15.06.2014 | 13:04

Անցած գիշեր` ժամը 01:30 -ին, Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է խուլիգանական ակցիայի չորս մասնակից: Երիտասարդները ԱՄՆ-ի դեսպանատան ցանկապատից ներս մի քանի փաթեթ զուգարանի թուղթ են նետել, որից հետո փորձել են թաքնվել, սակայն ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ