ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սեֆիլյան. «Քառյակի պահանջները լոլոներ են»

Սեֆիլյան. «Քառյակի պահանջները լոլոներ են»
24.06.2014 | 15:13

Ոչիշխանական «քառյակի» ուժերը գտնվում են իշխանության վերահսկողության տակ: Այս մասին հայտարարել է «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանն ասել է, թե քառյակի` իշխանությանը ներկայացրած 12 պահանջները «մոլորեցնող, հերթական լոլոներ» են: Ժիրայր Սեֆիլյանը նաև անդրադարձել է Երևանում ակտիվացած քաղաքացիական նախաձեռնություններին` ասելով, որ «Նախախորհրդարանը» միշտ ողջունել է քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը և ընդգծել, որ «նման նախաձեռնությունների գործունեության արդյունքում է ձևավորվելու նոր քաղաքական դաշտը»: Ինչ վերաբերում է «Նախախորհրդարանին», Սեֆիլյանն ասել է, թե կառույցը պետք է իր ուժերը կենտրոնացնի գործող ռեժիմի վերացման ուղղությամբ, պետք է անցնի հստակ առաջարկությունների և գործողությունների: Սեֆիլյանի խոսքով` «Նախախորհրդարանը» պատրաստ է դրան և ունի հստակ ծրագիր: Անդրադառնալով Որոտանի կասկադի վաճառքին` Սեֆիլյանը նշել է, թե գործարքը պետք է դադարեցվի, քանի որ այն անօրինական է: Ասվել է նաև, որ «Նախախորհրդարանը» դատապարտում է նման գործարքները, երբ ռազմավարական նշանակություն ունեցող կառույցները օտարվում են:

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ