Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

ԱԺ պատվիրակությունն Օտտավայում է

ԱԺ պատվիրակությունն Օտտավայում է
10.07.2014 | 13:17

Հուլիսի 4-9-ին ԱԺ պատվիրակությունը Օտտավայում առաջին անգամ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին: ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ ասվում է, որ հուլիսի 8-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է պատգամավորների հանդիպումը Օտտավայի հայ համայնքի հետ: Պատգամավորները հանգամանալից անդրադարձել են խորհրդարանական վեհաժողովին և արդյունքներին, որին հաջորդել է հարց ու պատասխանը:

Դիտվել է՝ 2341

Մեկնաբանություններ