ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դատավորների և դատախազների համար մարդու իրավունքների վերապատրաստման ծրագրերի բարելավում

Դատավորների և դատախազների համար մարդու իրավունքների վերապատրաստման ծրագրերի բարելավում
12.07.2014 | 11:56

Ըստ coe.am կայքի՝ ս.թ. հուլիսի 11-ից 13-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել է Արդարադատության ակադեմիայի մարդու իրավունքների վերապատրաստման ծրագրերի բարելավմանն աջակցող աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը: Աշխատանքային խումբը ստեղծվել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ:

Աջակցության նպատակն է ստեղծել մասնագիտացված դասավանդողների խումբ, ինչպես նաև մշակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերապատրաստման դասընթացներ և նյութեր` դրանք համապատասխանեցնելով ընդունված չափանիշներին: Մասնավորապես, ուշադրության կիզակետում է գտնվում կիրառվող մեթոդաբանությունը` մասնագիտական վերապատրաստման բարձր որակը ապահովելու նպատակով:
Աշխատանքային խմբի անդամները, ներառյալ միջազգային և ազգային փորձագետները, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները, քննարկեցին գործողությունների ծրագիրը և վերապատրաստման չորս դասընթացների կառուցվածքները: Դասընթացների կառուցվածքները մշակվել են կարիքների գնահատման հաշվետվության մեջ ներկայացված առաջարկությունները հաշվի առնելով:
Դասընթացների կառուցվածքների հիման վրա կմշակվեն Արդարադատության ակադեմիայի վերապատրաստման նյութերը:
Քննարկվեց նաև ԵԽ HELP հեռավար ուսումնական ծրագրում մասնակցելու հնարավորությունը:

Դիտվել է՝ 3048

Մեկնաբանություններ