ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հռոմի պապը կայցելի Թուրքիա

Հռոմի պապը կայցելի Թուրքիա
07.09.2014 | 20:49

Ստամբուլում հունական պատրիարքարանի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով առաջին անգամ Թուրքիա կժամանի կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Նոյեմբերի 30-ին նախատեսված այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ