ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Բաքվում կցուցադրվի աշխարհի 200 ընկերությունների պաշտպանական արտադրանքը

Բաքվում կցուցադրվի աշխարհի 200 ընկերությունների պաշտպանական արտադրանքը
11.09.2014 | 12:20

Բաքվում այսօր կբացվի ադրբեջանական միջազգային պաշտպանական արդյունաբերության ADEX-2014 ցուցահանդեսը, որում ներկայացված կլինի աշխարհի 34 երկրների 200 ընկերությունների արտադրանքը: Ըստ kavkaz-uzel.ru-ի՝ սա նման ձևաչափով առաջին միջոցառումն է, նման ցուցահանդես չի եղել ո՛չ Ադրբեջանում, ո՛չ ողջ Հարավային Կովկասում: «Պաշտպանական ցուցահանդես անցկացնելու գաղափարի ծագումը կապված է այն հաջողությունների հետ, որոնց հասել է պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին: Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ստեղծվել է 2005-ին և այդ կարճ ժամանակահատվածում, շնորհիվ ադրբեջանական պետության աջակցության, այն հասել է մեծ հաջողությունների: Ներկայումս Ադրբեջանն արտադրում է 900 անուն տարբեր ապրանքներ, այդ թվում՝ ռազմամթերքի բոլոր տեսակները, տարբեր տեխնիկա և զենք»,- ասել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Յախյա Մուսաևը:

Դիտվել է՝ 4769

Մեկնաբանություններ