ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Նյույորքաբնակ ֆոտոլրագրողի ցուցահանդեսը՝ Երևանում

Նյույորքաբնակ ֆոտոլրագրողի ցուցահանդեսը՝ Երևանում
11.09.2014 | 12:29

Սեպտեմբերի 15-ին՝ժամը 15.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի ճանաչված ֆոտոլրագրող, նյույորքաբնակ Ռոբերտ Կարապետյանի ցուցահանդեսը։

Ռոբերտ Կարապետյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Աշակերտել է բեմարվեստի ականավոր վարպետներ Արմեն Գուլակյանի, Վավիկ Վարդանյանի, Վարդան Աճեմյանի մոտ, աշխատել է նաև Հայկական հեռուստատեսությունում։
Լուսանկարչությունը նրա երկրորդ մասնագիտությունն է։ 1956 թ. «Ավանգարդ» երիտասարդական թերթում առաջին անգամ տպագրվել են նրա լուսանկարները։ Նա, որպես պրոֆեսիոնալ ֆոտոլրագրող, պաշտոնապես աշխատել է «Երեկոյան Երևան» և «Հայրենիքի ձայն» թերթերում։
1993 թ. Ռոբերտ Կարապետյանն իր ընտանիքով մշտական բնակություն է հաստատել Նյու Յորքում։ Այժմ նրա հոդվածները և լուսանկարային ռեպորտաժները պարբերաբար տպագրվում են Երևանի, Նյու Յորքի, Բոստոնի, Լոս Անջելեսի և Լիբանանի հայկական թերթերում և ամսագրերում։ Ռ. Կարապետյանը բազմիցս անհատական լուսանկարչական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում։

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ