«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Սկսվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը

Սկսվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը
17.09.2014 | 12:08

Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում պաշտոնապես բացվել է Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը։ Ասամբլեայի նախագահ Սեմ Կահամբա Կուտեսան (ՈՒգանդա) նշել է, որ այս տարին նշանակալի և ինտենսիվ կլինի։
«Հավանական է, որ 69-րդ նստաշրջանը կլինի բավականին ինտենսիվ։ Գլխավոր հանձնաժողովների շրջանակում, սովորական աշխատանքից բացի, նախատեսվում է բանակցություններ վարել 2015-ից ի վեր զարգացման ոլորտների օրակարգի վերաբերյալ»,- նշել է Կուտեսան։
69-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումները կսկսվեն սեպտեմբերի 24-ին և կտևեն մինչև հոկտեմբերի 1-ը։ Այդ օրերին ելույթ կունենա 195 բանախոս անդամ և դիտորդ պետություններից։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնել է, որ 144 պատվիրակություններ կներկայացվեն պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Ըստ ավանդույթի՝ առաջինը սեպտեմբերի 24-ին ելույթ կունենան Բրազիլիայի և ԱՄՆ-ի նախագահները։ Ընդհանուր քննարկումներից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կներկայացնի իր ամենամյա զեկույցը կազմակերպության աշխատանքի մասին։

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ