ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Փարիզում կհանդիպեն հոկտեմբերի վերջին

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Փարիզում կհանդիպեն հոկտեմբերի վերջին
26.09.2014 | 18:16

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Փարիզում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս ՈՒորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում քննարկել են Փարիզում հոկտեմբերի վերջին նախատեսվող նախագահների հանդիպման նախապատրաստությունները: Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում գրանցված վերջին զարգացումները: Նրանք ԵԱՀԿ նախագահին են ներկայացրել Սոչիում և ՈՒելսում նախագահների վերջին հանդիպումների մասին հաշվետվություն և տեղեկացրել են նրան Փարիզում հանդիպման համար պատրաստությունների մասին:
Ֆրանսիան ցանկանում է բեկում մտցնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Դեռ պարզ չեն հանդիպման օրակարգը և ձևաչափը՝ առանձին-առանձին, հետո եռակողմ ձևաչափո՞վ, թե՞ միանգամից եռակողմ:
ԵԱՀԿ մամուլի հաղորդագրության համաձայն, փարիզյան հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստվում են շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գլխավոր բաղադրիչների շուրջ: Համանախագահները հույս են հայտնել, որ նախագահները արդյունավետ քննարկումներ կունենան տևական կարգավորման ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար:
Վերջին անգամ Փարիզի նախաձեռնությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ անցկացվել են 2006-ին: Փարիզում և մերձակա Ռամբույե ամրոցում փետրվարի 10-11-ին ընթացել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ: Ելիսեյան պալատում Ժակ Շիրակը փակ դռների հետևում 45-ական րոպե տևողությամբ հանդիպումներ էր ունեցել նախ Ռոբերտ Քոչարյանի, ապա Իլհամ Ալիևի հետ, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ուղևորվել էին Ռամբույե ամրոց: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները տևել էին չորս ժամ: Նախագահները նախ հանդիպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների ներկայությամբ, ապա առանձին՝ դեմ առ դեմ: 2006-ի գագաթնաժողովի սեղանին Փարիզյան սկզբունքներն էին, սակայն նախագահներին չէր հաջողվել համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Քարվաճառից հայկական ուժերի դուրսբերման շուրջ:

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ