«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Գալուստ Սահակյան. «Մենք էս նախադեպերը շատ ենք ունեցել»

Գալուստ Սահակյան. «Մենք էս նախադեպերը շատ ենք ունեցել»
29.09.2014 | 14:47

ՀՀԿ խմբակցության պատգամավորները քառօրյայի առաջին նիստում շփոթվեցին և կողմ քվեարկեցին ԲՀԿ-ի ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին: Նախագծին կողմ քվեարկեց 47, դեմ՝ 42 պատգամավոր: Ոչիշխանական ուժերը ոգևորված ծափահարեցին: «Ոնց կարելի է էդքան փոքր հնարավորությունից ուրախանալ, եթե ըտենց բաներ կան, հաճախակի անենք, ծափերը ո՞րն էր»,- ծափերին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ պատգամավորները սխալվել են, և պետք է կրկնակի քվեարկություն անցկացվի: Վարման կարգով ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը խնդրեց հիմնավորել կրկնակի քվեարկության անհրաժեշտությունը: Էդուարդ Շարմազանովն էլ բացատրեց, թե ԲՀԿ խմբակցությունից երկու հոգի, իսկ ՀՀԿ խմբակցությունից վեց հոգի սխալ են քվեարկել: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հորդորեց ԱԺ կանոնակարգ օրենքից մեջբերում անել, թե որտե՞ղ կա սխալ քվեարկություն տերմինը: «Հղում եք ուզում, հղում անենք՝ ԱԺ նախագահը պիտի ապահովի խորհրդարանի բնականոն աշխատանքը: Մարդիկ, եթե չեն աշխատել սարքավորումները, չեն քվեարկել, նորից քվեարկում են: Մենք էս նախադեպերը շատ ենք ունեցել, մարդիկ ասում են՝ սարքավորումը չի աշխատել»,- «հիմնավորեց» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Օրինագիծը կրկին քվեարկվեց և չընդունվեց:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ