Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Գորբաչովը տեղափոխվել է հիվանդանոց

Գորբաչովը տեղափոխվել է հիվանդանոց
10.10.2014 | 13:13

ԽՍՀՄ նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Գորբաչովը տեղափոխվել է հիվանդանոց: 83-ամյա քաղաքական գործիչը տառապում է շաքարային դիաբետի ծանր տեսակով: «Վերջին յոթ օրերին իմ վիճակը եղել է քիչ թե շատ լավ, բայց այսօր ես հիվանդանոցում եմ: Սրացում է տեղի ունեցել: Ես պառկած եմ մոնիթորինգի տակ՝ ամբողջովին լարերի մեջ»,- ասել է նա BBC-ի ռուսական ծառայությանը:
2011-ին Գերմանիայում Միխայիլ Գորբաչովը ողնաշարի բարդ վիրահատության է ենթարկվել: Նա պարբերաբար հիվանդանոցում ծրագրային հետազոտություն է անցնում: Գորբաչովի հոսպիտալացումը մի քանի անգամ ուղեկցվել է նրա մահվան մասին լուրերով, որոնք Գորբաչովն անմիջապես հերքել է:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ