Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Եպիսկոպոսաց ժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը

Եպիսկոպոսաց ժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը
13.11.2014 | 17:25

Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը դատապարտում է հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այսօր առաջին նիստի ընթացքում եպիսկոպոսաց դասը աղոթել է խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներ մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հոգիների հանգստության համար և սրտակցություն հայտնել զոհված հայորդիների ընտանիքներին ու հարազատներին:
«Ստեղծված մտահոգիչ կացության առջև Եպիսկոպոսաց ժողովը իր զորակցությունն է հայտնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին` հայցելով Տիրոջ խաղաղությունը հայրենի մեր երկրին և ժողովրդին»,- ասված է հաղորդագրությունում։
Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանձնարարել են եպիսկոպոսներին եկեղեցիներում կատարել հոգեհանգստյան արարողություններ զոհված օդաչուների համար: Հանձնարարվել է նաև պետական և միջազգային լիազոր բոլոր ատյաններում աշխատանքներ իրականացնել` կանխարգելելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող սադրիչ և ռազմատենչ գործողությունները և չեզոքացնելու պատերազմի վերսկսման վտանգը:

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ