Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Անդրեյ Մալախովը այցելելով Գյումրի՝ ցավակցել ու ներողություն է խնդրել

Անդրեյ Մալախովը այցելելով Գյումրի՝ ցավակցել ու ներողություն է խնդրել
19.01.2015 | 11:33

Երեկ առավոտյան գյումրեցիները ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին տեսել էին Գյումրու քաղաքապետարանի շենք մտնելիս: Մալախովը ցավակցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ ու ներողություն խնդրել իր «Пусть говорят» հաղորդման ժամանակ հայերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար:
Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության օրը, երբ ողջ Գյումրին ու հայ ժողովուրդը սգում էին անմեղ մարդկանց մահը, Գյումրիում դատախազության ու ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց իրենց արդարացի վրդովմունքն արտահայտում, Անդրեյ Մալախովը քննարկում էր Կրասնոդարի երկրամասում ապրող 3 հայ տղամարդկանց ռուս կնոջ համար իրար ծեծելու պատմությունը՝ ամոթանք տալով հայ ժողովրդին: Սա այնպիսի մեծ վրդովմունք էր առաջացրել գյումրեցիների շրջանում, որը շատերը ստիպված եղան պատասխան գրել նրան՝ այդքան աննրբանկատ լինելու համար:

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ