Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

ՈՒթերորդ զոհ չպետք է լինի. Շիրակի թեմի առաջնորդ

ՈՒթերորդ զոհ չպետք է լինի. Շիրակի թեմի առաջնորդ
22.01.2015 | 00:19

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նախ ընթերցեց Ամենայն հայոց կաթողիկոսի ցավակցական ուղերձը:
«Սերյոժան 7-րդ զոհն էր, 8-րդ զոհը չպետք է լինի: Ոչ մեկի ձայնը չպետք է բարձրանա, առավել ևս ձեռքը: Մենք բոլորին պետք է ցույց տանք, որ հզոր ժողովուրդ ենք, ինչը ապացուցեցինք վերջին օրերին: Սա համազգային ողբերգություն էր և սրանով պետք է փակենք ողբերգության այս էջը: Ցավ կա, վիշտ կա մեր սրտերում: Ես կուզեի լինել պարզ մարդ, եկեղեցու անկյունում աղիողորմ լացել, բայց իմ պարտականությունն այսօր ձեզ, բոլորին մխիթարելն է: Սուրբ Հոգով մխիթարվենք: ՈՒրախ եղեք, որ մենք բարեխոսներ ունեցանք երկնքում` ի դեմս Ավետիսյանների»,- ասաց սրբազանը: Նա նշեց, որ հիացած է ժողովրդի տոկունությամբ, համբերությամբ, վշտակցությամբ: Ասաց, որ մենք հզոր ժողովուրդ ենք: «Վիշտը պետք է տանենք լուռ և աղոթքով, առանց ցնցումների: 8-րդ զոհ չպետք է լինի, 8-րդ մարդ չպետք է վիրավորվի՝ անկախ ազգությունից: Այդ ճիվաղը կորցրել է մարդ կոչվելու իրավունքը և ստանալու է իր պատիժը ՀՀ-ում: Բոլորին պետք է ցույց տանք, որ մենք վիշտ կարողանում ենք տանել, որովհետև մենք հզոր ենք, միայն հզոր մարդը կարող է վիշտ տանել: Սա համազգային ողբերգություն էր»,-նշեց սրբազանը:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ