ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Օլանդը Երևանում կքննարկի նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունները

Օլանդը Երևանում կքննարկի նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունները
23.03.2015 | 20:17

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի խոսքով՝ մայիսին կայանալիք Ռիգայի գագաթնաժողովից առաջ ԵՄ-ՀՀ բանակցությունների տեխնիկական մասը, թերևս, ավարտված կլինի: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ապրիլի 24-ին Երևան կատարելիք այցի ընթացքում քննարկվելու են նաև Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները: «Եվրամիությունը աշխատում է մեր բարեկամ Հայաստանի հետ՝ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի նոր տեքստը լրամշակելու ուղղությամբ: Ռիգայի գագաթնաժողովի նախօրեին աշխատանքի տեխնիկական մասը Բրյուսելում ավարտին է մոտենում: Բանակցային գործընթացը հիանալի պայմաններում է ընթանում: Մոտեցումը հետևյալն է՝ ինչպես ցանկացել է Հայաստանը, շեշտը պետք է դնել համագործակցության հնարավոր ուղղությունների վրա, որոնք չեն հակասում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Բավականին դրական մթնոլորտ կա: Տեխնիկական դետալները այս պահին չեմ ներկայացնի: Ֆրանսիայի տեսլականը հետևյալն է՝ ներկայանալ Ռիգայի գագաթնաժողովին հստակ պատկերացմամբ, թե որն է Հայաստան - Եվրամիություն համագործակցության շրջանակը: Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահի Երևան այցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, աշխատանք կտարվի նաև այս կարևոր հարցի շուրջ»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց դեսպանը:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ