«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Նալբանդյանը Փարիզում մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին

Նալբանդյանը Փարիզում մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին
29.04.2015 | 16:14

Ապրիլի 28-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» ցուցահանդեսի բացմանը, որը կգործի մինչև հուլիսի 4-ը, «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսին և Մեծ եղեռնի առթիվ կազմակերպված ավանդական ընդունելությանը: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ելույթում նշել է, որ ցուցահանդեսը հարգանքի տուրք է հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայերի հիշատակին, երախտիքի արտահայտություն Ցեղասպանությունը վերապրած հայերին և նրանց ժառանգներին, ովքեր, հաստատվելով Ֆրանսիայում, իրենց կարևոր ներդրումն են բերել Ֆրանսիայի զարգացմանը։ Նա ընդգծեց, որ Փարիզի արդեն 60-ից ավելի դպրոցներ ցուցակագրվել են ցուցահանդեսն այցելելու համար։ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ եթե մարդկությունը նույնպիսի համերաշխություն դրսևորեր հայերի հետ հարյուր տարի առաջ, ինչպես մի քանի օր առաջ, հնարավոր կլինե՞ր խուսափել մեկ դար առաջ և դրանից հետո տեղի ունեցած ցեղասպանություններից։ «Հայաստանի և հայ ժողովրդի հետ համերաշխության այս դրսևորումները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը հասկանում է, որ ցեղասպանությունների դարաշրջանն անհետ չի անցել, և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը պետք է մշտապես իր վրա սևեռի քաղաքակիրթ աշխարհի համակ ուշադրությունը և կենտրոնացնի բոլոր ջանքերը՝ առանց ստորադասելու այս վեհ գործը որևէ աշխարհաքաղաքական շահի»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ