«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Նստացույցը շարունակելու ենք, մինչև չեղարկումը հայտարարվի նախագահի մակարդակով

Նստացույցը շարունակելու ենք, մինչև չեղարկումը հայտարարվի նախագահի մակարդակով
24.06.2015 | 23:05

Նստացույցը շարունակվելու է, մենք չենք նահանջելու, ունենք հստակ պահանջ՝ չեղարկում, և սպասելու ենք այնքան, մինչև չեղարկումը հայտարարվի նախագահի մակարդակով՝ ասել է «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։ Ավելի վաղ ոստիկանները ցուցարարներին ասել էին, թե նախագահը Հայաստանում չէ, և սպասելն անիմաստ է։ Շուշանյանն այսպես արձագանքեց. «Մենք շտապելու տեղ չունենք, մենք մեկ ամիս ու տասը օր ժամանակ ունենք։ Ես անձամբ շտապելու տեղ չունեմ, այստեղ եմ լինելու, կսպասեմ, ոչինչ»։
Անդրադառնալով ոստիկանության կիրառած բռնություններին, Շուշանյանն ասաց, որ դա մեծացրեց ցուցարարների թիվը։ «Երեկ ինչքան մարդ կար այստեղ, առաջին օրվա եռապատիկն էր, այսօր ավելի շատ է լինելու։ Ինչքան այստեղ մնանք, այդքան շատ է լինելու։ Այստեղ արդեն իսկ մոտ 700 մարդ կա»,- ասաց Շուշանյանը՝ հավելելով. - «Օսիպյանն ասեց՝ «հինգ րոպեում սաղիդ կհավքեմ», հավաքեց ու հետո նաև մեծ ցույց հավաքեց, այնպես որ շնորհակալություն պարոն Օսիպյանին նման գործելաոճի համար. մեզ տարան քաղմասեր, այնտեղ մեր նկատմամբ բռնություն չեն կիրառել, ինչ եղել է, այստեղ է եղել, իսկ ցուցարարների թիվը քառապատկվել է»։

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ