Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Եթե դեմ, ապա Սերժ Սարգսյանի ուղղորդմամբ

Եթե դեմ, ապա Սերժ Սարգսյանի ուղղորդմամբ
13.04.2018 | 15:00

Խորհրդարանում վարչապետի ընտրությանը հաշված օրեր են մնացել, սակայն «Ծառուկյան» խմբակցությունը չի շտապում հայտարարել, թե ինչպես կքվեարկի ՀՀԿ-ի ներկայացրած թեկնածուի օգտին: Մինչդեռ, մամուլը համառորեն պնդում է, թե ծառուկյանականները դեմ են քվեարկելու, իսկ վերջիններս էլ վստահեցնում են, թե կուսակցությունում այդ հարցով դեռ քննարկում չի եղել:


Եթե «Ծառուկյան» խմբակցությունը որոշի դեմ քվեարկել Սերժ Սարգսյանին, նշանակում է՝ դա առանց նրա գիտության, եթե կուզեք՝ ուղղորդման, չի եղել: Եթե նախագահի քվեարկության ժամանակ Սերժ Սարգսյանը «Ծառուկյան» խմբակցության ղեկավարին կանչեց նախագահական ու հասկացրեց, որ նախագահը պետք է ընտրվի ԱԺ-ի ձայների ճնշող մեծամասնությամբ, այն է՝ «Ծառուկյանն» էլ պետք է կողմ լինի, ինչը տեղի ունեցավ, ուրեմն ինչպես նրա ընտրության ժամանակ այս ուժը դեմ կքվեարկի առանց նրա գիտության:
Մամուլն արդեն գրում է, որ «Ծառուկյան» խմբակցությունը կոալիցիա մտնելու հեռանկար չունի, ասել է՝ այդ ուժին պահելու են որպես ընդդիմություն՝ դրանից բխող բոլոր «հետևանքներով»: Սա ենթադրում է, որ Սերժ Սարգսյանի ընտրությանը նրանք պետք է դեմ լինեն, որ գոնե իրենց ընդդիմադիր դեմքը պահեն: Սակայն շատ առանձնահատուկ մի նրբերանգ կա. քվեարկությունը լինելու է բաց, բոլորն էլ տեսնելու են, թե ընդդիմադիր այդ ուժից քանիսը «ուխտադրուժ» կլինեն և կողմ կքվեարկեն: Իսկ որ կողմ քվեարկողներ կլինեն, կասկածից վեր է: Նապոլեոն Ազիզյանի ականջը կանչի: Նա միակը չէ իր իշխանասեր կարգավիճակում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ