Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Ցուցարարները ներխուժել են Հանրային ռադիոյի շենք

Ցուցարարները ներխուժել են Հանրային ռադիոյի շենք
15.04.2018 | 00:51

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները գրավել են Հանրային ռադիոյի շենքը։ «Մենք հիմա այստեղ ենք` բողոքելու, որ մեդիադաշտի մի հսկա զանգվածը դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը»` հայտարարեց ընդդիմադիր գործիչը։


Նիկոլ Փաշինյանը նաև պահանջում էր ուղիղ եթեր տրամադրել իրեն, որ կարողանա ուղերձով դիմել հանրությանը։ Հանրային ռադիոյի ուղիղ եթեր տրամադրելու՝ Փաշինյանի պահանջը չկատարվեց, շենքը հոսանքազրկվեց, և ընդդիմադիր գործիչը ուղերձով հանդես եկավ ներկա լրատվամիջոցների տեսախցիկների և միկրոֆոնների առջև: Ուղերձում ներկայանալով որպես Աժ «Ելք» խմբակցության ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հանրային ռադիոյի շենք ցուցարարների մուտք գործելը բողոքի նշան էր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանությունը «սպասարկող» լրատվամիջոցների գործելակերպի:


Նա վերստին կոչ արեց բոլորին՝ երեկոյան հավաքվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում և մասնակցել բողոքի ակցիաներին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման: Ուղերձից հետո ցուցարարները՝ Փաշինյանի գլխավորությամբ, լքեցին Հանրային ռադիոյի շենքը:

Դիտվել է՝ 3359

Մեկնաբանություններ