Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Հենրիխ Մխիթարյանի ապտակը՝ ՀՖՖ-ին

Հենրիխ Մխիթարյանի ապտակը՝ ՀՖՖ-ին
11.05.2023 | 21:53

Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում հաղթեց։ Մխիթարյանը դարձավ Միլանի համանուն թիմին խփած երկու գոլերից մեկի հեղինակը։ Բացի այդ, ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։

Հենրիխը ոչ միայն հայկական, այլ նաև եվրոպական ֆուտբոլի պատմություն է կերտում։

Ուշագրավն այն է, որ, լինելով «Ինտերի» պես հզոր թիմի հիմնական կազմի խաղացող,՝ նա դարձավ քայլարած իշխանությունների ձևավորած ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած «մուտիլովկաների» ու ճղճիմ խաղերի զոհը՝ լքելով մեր ազգային հավաքականը։ Հենրիխին ակնհայտորեն չի ներվում այն, որ նա 2018-ին չի ողջունել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։

Քայլարածներն իրենց մանր վրեժխնդրությունը նախ կիրառեցին Հենրիխի մոր հանդեպ։ Հետո անցան Հենրիխին։ Արդյունքում՝ Եվրոպան ու «Ինտերն» ունեն Հենրիխին, ով միջազգային ֆուտբոլային ասպարեզում պատմություն է կերտում, իսկ մենք տեսնում ենք, թե ինչպես են ՀՖՖ-ում հայկական ֆուտբոլային պատմությունը կեղտոտում։

Ցավն այն է, որ բոլոր ոլորտներում են սրանք կեղտոտում՝ գարշահոտությամբ լցնելով ամբողջ երկիրը։

Մեզ այս պահին մնում է միայն ծափահարել մեր տաղանդավոր ֆուտբոլիստին և ափսոսալ, որ ոչնչությունները դեռ տնօրինում են մեր կյանքը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3531

Մեկնաբանություններ