Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Չտեսա՝ էսպիսի ողբ բարձրացնեիք համացանցում

Չտեսա՝ էսպիսի ողբ բարձրացնեիք համացանցում
02.08.2023 | 13:01

Երբ, նոյեմբերի 9-ի դավաճանական պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանին կոպտագույն ձևով՝ թևերը ոլորելով, ենիչերիները Օպերայի բակում ձերբակալեցին ու քրեական գործ հարուցեցին նրա հանդեպ, որ նա առաջիններից էր դուրս եկել բողոքի՝ այդ ստորագույն դավաճանության դեմ, չտեսա՝ էսպիսի ողբ բարձրացնեիք համացանցում։

Ի դեպ, ի տարբերություն Սերգեյի, Հասմիկի պայքարը մեր հայրենիքի՝ մեր ընդհանուր հողի, համար էր, ոչ թե Կենտրոնում՝ սեփական հողակտորների: Հասմիկն ու նրա հայրը ոչ մի կասկածելի գործարքների մեջ երբևիցե չեն եղել: Հասմիկը դասական երաժշտության աշխարհում շատ ավելի հայտնի է ու հարգված, և այդ փառքին նա հասել է սեփական ուժերով՝ դրսում, ոչ թե տեղական կապերով ու նշանակումներով։ Հասմիկի տարիքը շատ ավելին է, քան Սերգեյինը, և վերջապես, նա կի՛ն է։

Ես նույնիսկ նրա կոլեգաների ու հենց Սերգեյի ծպտունը չեմ լսել։

Սիրում եք, էլի, դուք ձեր տերերին:

Հ.Գ. Ես չեմ ասում, որ Սերգեյին 2 ամսով ձերբակալելը ճիշտ էր, առանց լուրջ հիմքի, որ նա կարող է խոչընդոտել քննությանը։ Բայց շատ մի անհանգստացեք, նրան բաց կթողնեն, եթե չեն թողել արդեն։ Սերգեյին էլ եմ լավ ճանաչում, Հասմիկին էլ։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 3450

Մեկնաբանություններ