ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Բերանները փակվեց

Բերանները փակվեց
02.09.2023 | 22:23

Ինձ հաճախ հարցնում են տարբեր փակ և բաց հանդիպումների ժամանակ, ընդ որում, տարբեր լեզուներով. «Ժողովուրդը համաձա՞յն է, որ Արցախը հանձնեն Ադրբեջանին։ Ինչո՞ւ չեն դուրս գալիս՝ իրենց վերաբերմունքը հայտնեն։ Մի՞թե համաձայն են»։

Այսօր այդ հարց տվող քաղքագետների, լրագրողների, քաղաքան գործիչների բերանը փակվեց։

Արցախն էլ տեսավ, Հայաստանն էլ տեսավ, Ռուսաստանն էլ տեսավ, տո՛ Շառլ Միշելն էլ տեսավ ու Բլինքենը։

Որ շատ ենք։

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 4995

Մեկնաբանություններ