Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Հրահանգ եղել է կոնկրետ Աբրահամի նկատմամբ

Հրահանգ եղել է կոնկրետ Աբրահամի նկատմամբ
13.06.2024 | 14:11

Ոստիկանության համակարգից արդեն մի քանի անիս է, ներքին տեղեկություններ են դուրս գալիս կոնկրետ ոստիկանների ու պաշտոնյաների մասին՝ փորձելով հանրային գործիչների միջոցով վարկաբեկել միմյանց։ Կան նաև համակարգը կեղտոտներից մաքրելու ցանկություն ունեցողներ, որոնք ևս ներքին տեղեկություններ են հանում դուրս։

Այդ կերպ մոտ 10 օր առաջ ինձ տեղեկացրին, որ հրահանգ կա ընդդիմադիր և մեծ լսարան ունեցող, առավել կոշտ դիրքորոշումով կոնկրետ գործիչների նկատմամբ հաշվեհարդար տեսնել՝ խոշտանգումների և կալանավորման միջոցով։

Երկու օր առաջ Բաղրամյան պողոտայում մի քանի կարմիր բերետավորներ մեքենայիս շուրջը պտտվում ու սադրանքի փորձեր էին անում, և միայն ընկերներիս միջամտությամբ հեռացա այդ վայրից՝ խուսափելով բախումից։

Կարծում եմ՝ Աբրահամ Գասպարյանի դաժան ծեծը և խոշտանգումը այդ սցենարի մաս է, և հրահանգ եղել է կոնկրետ Աբրահամի նկատմամբ։

Հետնիկոլական Հայաստանում դա ևս կհաստատվի՝ հանցագործներին խիստ պատժելով։ Կարևոր է, որ Աբրահամը հիշի բոլոր սրիկաների դեմքերը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 10542

Մեկնաբանություններ