ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Տրամաբանորեն` պետք է ներկան ներկայի հետ համեմատել

Տրամաբանորեն` պետք է ներկան ներկայի հետ համեմատել
02.02.2025 | 07:55

Երևանի քաղաքապետարան-ի տարատեսակ սպասարկուները նախկին Գազելների և ներկա «Ման» տեսակի ավտոբուսների նկարներն են տեղադրում: Գազելների վրա գրված է 100 դրամ, «Ման» տեսակի ավտոբուսների վրա` 150 դրամ: Սպասարկուները մեզ առաջարկում են համեմատել և եզրակացնել: Փորձենք:

Նախ` Երևանում «Ման» տեսակի ավտոբուսների քանակը չնչին է: Հիմնականում չինական «Ժոնգ Թոնգ» տեսակի միկրոավտոբուսներ են:

Բացի դրանից` ինչու՞ պետք է համեմատել ներկան նախկինի հետ: Տրամաբանորեն` պետք է ներկան ներկայի հետ համեմատել: Ըստ այդմ, սպասարկուներին առաջարկում եմ համեմատել Երևանի և Բաքվի տրանսպորտը` ավտոբուսները, մետրոն: Սպասարկուներին տեղեկացնեմ, որ համեմատությունը Երևանի օգտին չէ: Նախ` Բաքվում ցանկացած տրանսպորտով մեկանգամյա ուղևորափոխադրման արժեքն այսօրվա դրությամբ կազմում է 120 ՀՀ դրամին համարժեք գումար: Իսկ Բաքվի տրանսպորտի (ավտոբուսների, մետրոյի) տեսքն ինքներդ ըմբոշխնեք և համեմատեք: Որոշակի նկատառումներից ելնելով, Երևանի ավտոբուսների և մետրոյի նկարները չեմ տեղադրում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Եթե, այնուամենայնիվ, որոշել եք ձեզ նախկինների հետ համեմատել, ապա այսօրվա Երևանը համեմատեք 1913 թ. Երևանի հետ և հանրությանը ներկայացրեք, թե ինչ տիտանական աշխատանք եք կատարել:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4714

Մեկնաբանություններ