ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

ԱԱԾ-ն Վեհարանում է

ԱԱԾ-ն Վեհարանում է
27.06.2025 | 12:28

Երեկ շրջանառված տեղեկությունը, որ գրոհ է լինելու Վեհարանի վրա, դարձավ իրականություն․ ԱԱԾ-ն, ըստ տեղեկությունների, այս պահին Վեհարանում է, դրան զուգահեռ, մի խումբ «մարդիկ» էլ Շիրակի առաջնորդարանում են գործողություններ իրականացնում։

Էս ամեն ինչի ֆոնին, Ջոկերի հրճվանքով ու սատանայական ժպիտը երեսին, ցինիկաբար գնում է մասնակցի Համահայկական հիմնադրամի ժողովի։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 5202

Մեկնաբանություններ