Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Երեկ երեկոյան, առանց մի բացատրության, ներողության ու պարզաբանման, ՀՀ քնչական կոմիտեի քննիչն անխոս վերադարձրեց հեռախոսս

Երեկ երեկոյան, առանց մի բացատրության, ներողության ու պարզաբանման, ՀՀ քնչական կոմիտեի քննիչն անխոս վերադարձրեց հեռախոսս
01.08.2025 | 17:38

Սիրելի ընկերներ, հետևորդներ,

ՀՀ քննչական մարմինների հակասահմանադրական, խայտառակ գործողությունների հետևանքով, երբ բռնի ուժով բնակարանիցս գողացան անձնական օգտագործման բջջային հեռախոսս, 21 օր հետո միայն հնարավորություն եմ ստանում օգտվել իմ սոցէջերից:

Երեկ երեկոյան, առանց մի բացատրության, ներողության ու պարզաբանման, ՀՀ քնչական կոմիտեի քննիչն անխոս վերադարձրեց հեռախոսս։

Առաջիկայում առիթ կունենամ փաստարկված, միջազգային կառույցների ուսումնասիրման հիման վրա ներկայացնել, թե այս օրերին ինչ անօրինական գործողություններ են ուժայինները կատարել հեռախոսիսիս մեջ առկա տվյալների հետ։

Մինչ այդ հիշեցնեմ, որ գլխավոր դատախազը լիովին անհաղորդ, քար լռությամբ անտեսում է այս դեպքի առիթով իրեն ուղարկված հանցագործության մասին հաղորդումների երկու դիմումներս։

Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նորից հնարավորություն ունեմ բոլորիդ հետ շփվելու, մեր քաղաքական և կուսակցական աշխատանքը ներկայացնելու։

ՈՒ վերջում՝ նոր օր, նոր պայքար՝ հանուն Հայաստանի Հանրապետության լիակատար ազատագրման և ինքնիշխանության։

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 5076

Մեկնաբանություններ