ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հետաքրքիր ժողովուրդ ենք

Հետաքրքիր ժողովուրդ ենք
23.09.2025 | 10:51

Ուրեմն հրապարակված է Սամվել Կարապետյանի ուղերձը։ Նայում ես, թե ովքեր ինչ են գրում։

Օ՜, մի զարմանք (իրականում ո'չ մի զարմանք)։

Ուրեմն անգրագետ, կեսը հայերեն, կեսն Աստված գիտի թե ինչ լեզվով, հիմնականում 50+ իսկ երբեմն էլ մի քիչ ցածր սեգմենտի, հիմնականում իշխանական քարոզի տակ մարդիկ իբր բողոքում են, թե ինչո՞ւ է Սամվել Կարապետյանն Հայաստանում քաղաքականությամբ ուզում զբաղվել։

Այս ֆենոմենի առանձնահատկությունն այն է, որ այս մարդիկ հիմնականում երկրի, պետության, ժողովրդի համար ոչինչ չարած, որպես կանոն` ուրիշի հաշվին ապրող, էստեղից-էնտեղից փող քերող, բոլոր ժամանակների իշխանություններին քծնող շերտն է։

Պատկերացնո՞ւմ եք, ոչինչ, որ մի օգուտ չտված մի մասսա մեղադրում է մարդու, ով հազարավոր աշխատատեղեր, ու միլիոնավոր դոլարների բարեգործություն է արել մեր ժողովրդի համար։

Ավելի հետաքրքիր է այն, որ այս նույն մարդիկ վաղը նույն կերպ պաշտպանելու են հենց Սամվել Կարապետյանին։ Ու հանկարծ փորձիր հիշեցնել, թե ամիսներ առաջ ինչեր էր ասում` միանգամից քեզ խառնակիչ ու դավաճան կհռչակի։

Էս տեսակը իրականում մեր հասարակության ամենահարմավողական, երբեմն գրագետ` բայց անկիրթ տեսակն է, որին օգտագործում են բոլոր իշխանությունները, այնինչ նրանցից պետք է զգուշանալ, ամեն ինչ անել` նրանց վերափոխելու համար։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8131

Մեկնաբանություններ