Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Աղոթարան

Աղոթարան
04.11.2025 | 22:00
Տեր Աստված իմ,
Աղոթքով եմ արթնանում և Քո անվան փառաբանությամբ բացում եմ աչքերս որպես որդի իր Հոր առաջ։
Շնորհակալ եմ Քեզ, Տեր,
որ նոր շունչ ես պարգևում իմ հոգուն ապաշխարելու, սիրելու, բարություն գործելու և մոտենալու Քո անսահման գթությանը։
Տեր,
մի՛ թող, որ ես ապրեմ այս օրը առանց Քո ներկայության։
Երբ մարդիկ ցավեցնեն, հիշեցրու, որ Դու ներում ես,
երբ հոգիս տկարանա, զորացրու ինձ Քո Խոսքով,
երբ միտքս մթագնի, լուսավորիր այն Քո ճշմարտությամբ։
Տեր Հիսուս,
Թող այս օրը լինի Քո փառքի օրհներգը,
որ ամեն խոսք ու խորհուրդ
դառնան փառաբանություն Քեզ՝
Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից,
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ