ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Անձայն աղաչանք

Անձայն աղաչանք
11.11.2025 | 21:59
Նոյեմբերի 12
Հիսու՛ս, լսիր մեզ, և մեր աղոթքը թող հասնի Քեզ:
Այդ լուռ աղաչանքը, որ բարձրանում է տխրությանը մատնված սրտից, ավելի շուտ է լսվում, քան մեղեդիները երկնքի ու փառաբանությունը զվարթունների:
Աստվածաբանների բանավեճերն ու բացատրությունները չեն, որ լուծում են անձկացող սրտի հարուցած հարցերը, այլ այդ սրտից Ինձ ուղղված լուռ աղաղակը և այն վստահությունը, որ Ես լսում եմ այն:
Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ