ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մամոնայի ծանր ստվերը

Մամոնայի ծանր ստվերը
22.11.2025 | 14:06

Հայաստանում առկա է վիթխարի հանրային ներուժ՝ ստեղծելու քաղաքական նոր, պահանջված միավորումներ, որոնք առավել արդյունավետ կարող են գործել՝ գրաված դիրքերից դուրս մղելով իշխող կործանարար խմբակին: Անգամ դա կարելի է անել վաղաժամ, եթե իրենց ազգային պատասխանատուներ համարող ուժերը շարժվեն հստակ ծրագրով, նպատակասլաց, առանց անձնական ու խմբային նեղ հավակնությունների: Հնարավոր է մեծ հաջողության հասնել՝ նույնիսկ շրջանցելով ներկա ընդդիմադիր խմբավորումները, որոնք այդպես էլ միասնաբար տեր չեն կանգնում իրենց առաքելությանը և իրագործում հրամայական դարձած իշխանափոխությունը: Ընդդիմության անհաջողության գլխավոր պատճառն այն է, որ նա առաջ չի շարժվում գերազանցապես պետական-ազգային շահերով, ընդդիմադիրներին զգալիորեն, գուցե ճակատագրորեն, խանգարում են անձնական շահախնդրությունն ու բարոյական համարձակության պակասը: Միայն իշխանության մեջ չեն լավ տեղավորված մամոնայի «ճորտերը», այլև ընդդիմության: Մամոնայի ծանր ու այլանդակ ստվերը փռվել է Հայաստանի հասարակական-քաղաքական ողջ ասպարեզով:

Սոցիլոգիական տարբեր հարցախույզներն ու փորձագիտական դիտարկումները ցույց են տալիս, որ ՀՀ չափահաս, անգամ ոչ չափահաս բնակչության մոտ 80 տոկոսը էապես դժգոհ է ներկա կառավարիչներից և հատկապես նրանց պարագլխից: Այսպիսի դժգոհ-բողոքական լայն զանգվածի առկայության դեպքում եթե չեն ձևավորվում նոր ու որոշիչ բարեփոխական ուժեր, որոնք կարող են դառնալ գալիք իշխանության իրական դերակատարները, նշանակում է, որ հայաստանյան հանրությունը գտնվում է պաթոլոգիկ ճգնաժամի մեջ: Կարելի է դուրս գալ այդ իրավիճակից, եթե հայաշունչ ու երկրաշունչ դիմագծով, փոքրիշատե ազդեցիկ ու կարող գործիչները միառժամանակ մի կողմ թողնեն իշխանական հավակնություններն ու անձնական նկրտումները և հանդես գան բացառապես ազգային-պետական շահի պաշտպանությամբ: Հնարավո՞ր է դա. համոզված եմ՝ այո, ուղղակի պետք է ազնիվ պայքարի մեջ մտնեն բոլոր այն անձինք ու միավորումները, ովքեր իսկապես հետամուտ են ազգային փրկության նպատակին և զերծ են նեղ, անձնաշահ մտայնություններից: Նրանք պիտի բարձրաձայն հայտարարեն իրենց մասին և թևքները քշտած անցնեն գործի: Հանրային դժգոհ զանգվածի բազում ներկայացուցիչներ հաստատ կպաշտպանեն նրանց:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ