ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Երկրի կատաղիները

Երկրի կատաղիները
22.11.2025 | 21:59
Նոյեմբերի 23
Այստեղ` աշխարհում, նեղություն պիտի
ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև
Եսհաղթեցի աշխարհին (Հովհ. ԺԶ. 33):
Հիմա դուք կհարցնեք, թե ինչու՞ նեղություններ պիտի ունենաք, երբ Ես հաղթեցի այս աշխարհին:
Իմացեք, որ Իմ հաղթանակը ոչ թե Ինձ էր հարկավոր, այլ ձեզ համար էր, Իմ որդիներ:
Ես հաղթեցի ամեն դժվարություն, ամեն մի փորձություն, որ ծառացան Իմ դեմ:
Չարի զորությունները ծայր աստիճան լարված, միջոցներ ու հնար էին փնտրում` Ինձ խորտակելու համար:
Սակայն ձախողվեցին:
Իսկ թե ինչպես ձախողվեցին, հայտնի է միայն Ինձ և Իմ Հորը, որ կարող էր տեսնել Իմ անպարտ հոգին:
Աշխարհը, նույնիսկ Իմ հետևորդները` Իմ կյանքի գործի մեջ կարող էին տեսնել կորցրած դատ:
Տեսնելով Ինձ այդպես անարգված, արհամարված, ծեծված` կարծեցին թե Ես բոլորովին պարտվել եմ:
Ինչպե՞ս կարող էին իմանալ, որ Իմ հոգին ազատ էր, անբեկանելի, անվնասելի:
Քանի որ Ես եկել էի` Աստծուն ցույց տալու մարդկանց. պետք է ցույց տայի, որ Աստված անպարտելի է, անվնասելի և անմատչելի չարին ու իր զորություններին: Մարդը չէր կարող տեսնել Իմ Հոգու անվնասելի լինելը` բարձրացած այս աշխարհի կատաղի ոգիներից ու դժոխքից ի վեր` անմատչելի ներկայության մեջ Ամենակալ Հոր:
Սակայն մարդը կարող էր տեսնել Իմ հարուցյալ մարմինը և դրանով հասկանալ, թե մարդու չարության վերջին ճիգն անգամ անկարող է վնասել Ինձ:
Այս իրողությունը թող սրտապնդի ձեզ, որովհետև դուք էլ բաժնեկից պիտի լինեք Իմ նեղություններին:
Եթե չարը ձեզ հանգիստ է թողնում, նշանակում է դուք չար եք: Իսկ երբ չարը նեղում է ձեզ, եթե փորձությունները սաստկանալով` ծանրանում են ձեզ վրա, այդ ապացույցն է, որ դուք Իմ կողմնակիցներն եք և ենթակա աշխարհի ատելությանը:
Բայց արիացեք, քայլեք Ինձ հետ:
Ես պարտության եմ մատնել չարը բոլոր առումներով` ամեն մի կետում. սրա ապացույցը մարդը կարող է տեսնել առանց որևէ տարակույսի, որովհետև Ես մեռելներից հարություն առա:
Իմ անպարտ զորության միջով դուք այսօր քայլում եք անվնաս:
Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ