«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Աղոթարան

Աղոթարան
20.12.2025 | 22:00
Ամենասուրբ Աստված,
փառք ու գոհություն ենք մատուցում Քո անսահման սիրո համար։
Մեզ նոր օր պարգևեցիր Քեզ մոտենալու և Քո կամքը կատարելու։
Տե՛ր իմ,
լցրու ինձ համբերությամբ,
ուրախացրու սիրտս Քո Սուրբ Հոգու շնորհներով,
և հիշեցրու, որ ամեն վայրկյան Քո աչքի առաջ եմ։
Թող ոչինչ չխլի իմ խաղաղությունը,
և ոչինչ չկանգնի իմ աղոթքի ճանապարհին։
Օրհնիր, Տե՛ր, ընտանիքս և բոլոր նրանց, ովքեր խնդրում են Քեզանից,
պահպանիր նրանց առողջությունն ու խաղաղությունը։
Քո Սուրբ Հոգին թող միշտ ուղեկից լինի մեզ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2721

Մեկնաբանություններ