ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայկական կառավարիչների կողմից ՌԴ սահմանապահների փուլ առ փուլ հեռացումը հայ֊թուրքական, հայ֊իրանական սահմանից կարող է դառնալ լուրջ աղետ

Հայկական կառավարիչների կողմից ՌԴ սահմանապահների փուլ առ փուլ հեռացումը հայ֊թուրքական, հայ֊իրանական սահմանից կարող է դառնալ լուրջ աղետ
19.01.2026 | 10:54

2025 թ ընթացքում հայ֊թուրքական սահմանն ապօրինի հատել և ձերբակալվել է մոտ 60 անձ։ Նրանք եղել են Աֆղանստանի, Պակիստանի, Բանգլադեշի քաղաքացիներ։

Արդյոք թուրքական կողմն ունեցել՞ է միջամտություն՝ նրանց Հայաստան ուղղորդելու, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց մի բան հաստատ է, որ Թուրքիան ոչ մի շահագրգռություն չունի Հայաստանի անվտանգության ապահովման հարցում։

Հետաբար, Հայաստանի անվտանգային նման ցածր մակարդակի դեպքում, կարևոր է ռուս սահմանապահների դերը, ովքեր ձերբակալել և չեզոքացրել են սահմանախախտներին, բայց ահա հայկական կառավարիչների կողմից ՌԴ սահմանապահների փուլ առ փուլ հեռացումը հայ֊թուրքական, հայ֊իրանական սահմանից կարող է դառնալ լուրջ աղետ, Հայաստանը դարձնելով թմրանյութերի շրջանառության և ահաբեկիչների համար ազատ տեղաշարժի շատ բարենպաստ վայր։

Բնականաբար, շատ կարևոր է, որ Հայաստանը ինքնուրույն, առանց որևէ աջակցության կարողանա ապահովել իր անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը և ինքնիշխանությունը, բայց նման անպատասխանատու կառավարիչների օրոք դա կբերի մեծ աղետների։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2858

Մեկնաբանություններ