Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ձախողումները բարդում են հասարակության վրա, հայտարարելով, թե ժողովուրդը դեռ «չի կրթվել»

Ձախողումները բարդում են հասարակության վրա, հայտարարելով, թե ժողովուրդը դեռ «չի կրթվել»
30.01.2026 | 16:11

Եկեք ձեզ շատ լակոնիկ ասեմ, թե իրենից իրականում ինչ է ներկայացնում «կրթվելու» նկատմամբ օրվա կառավարիչների մոլուցքը: Նախապես ասեմ, որ այն նույնպես պլագիատ է, քանի որ պատմության մեջ նման գործիքակազմ արդեն իսկ կիրառվել է և՝ ոչ մեկ անգամ։

«Կրթվելը նորաձև է» թեզը արտաքինից ներկայացվում է որպես կրթությունը խթանելու մի շատ կարևոր գործընթաց, սակայն իր խորքում այն քաղաքական-գաղափարախոսական դասական գործիք է։ Ասեմ, որ այս գաղափարը, որպես կանոն, առաջանում է ոչ թե կրթական ճգնաժամի արձագանքով պայմանավորված, այլ զուտ գաղափարախոսական վակուումից։

Ասվածի նախատիպը Մաո Ձեդունի կուլտուրական հեղափոխությունն է։ Մաոյի դեպքում «կրթությունը» և «վերադաստիարակումը» ծառայում էին հին մտածողության, ավանդույթների և ինտելեկտուալ էլիտաների ոչնչացմանը։ Այս համակարգում գիտելիքը երկրորդական էր․ առաջնայինը քաղաքական ճիշտ դիրքորոշումն էր։ «Կրթվածը» նա էր, ով հավատարիմ էր հեղափոխությանը։ Հայաստանյան «կրթվելը նորաձև է»-ն գործում է նույն տրամաբանությամբ, բայց՝ առանց բացահայտ բռնության։

Այն կիրառվել է նաև Քեմալ Աթաթուրքի կողմից։ Քեմալիզմում կրթությունը վերևից պարտադրված սոցիալական գործիք էր՝ ուղղված նոր քաղաքացու ձևավորմանը։ Պետությունը բացահայտ հայտարարում էր՝ ինչ արժեքներ են «լուսավոր» և որոնք՝ անցանկալի։ Այստեղ Քեմալը փորձում էր հասարակությանը կտրել պատմական անցյալից ու ինքնությունից, ստեղծել «նոր քաղաքացի», արմատախիլ անել կրոնական և ավանդական մտածողությունը։ Սակայն, եթե քեմալիզմն ուներ հստակ պետական դոկտրին ու բովանդակություն՝ աշխարհիկություն, ազգ-պետություն, պետական լեզու, Փաշինյանի դեպքում այն ոչ մի առանցք չունեցող տաֆտալոգիա է։

Մաոյի և Քեմալի մոդելների հետ համեմատության մեջ ամենավտանգավորը հենց սա է․ այնտեղ կրթությունը ծառայում էր կոնկրետ գաղափարախոսության, իսկ այստեղ այն ծառայում է իշխանական հարմարությանը։ Այն թույլ է տալիս միաժամանակ դելեգիտիմացնել հին էլիտաները, արդարացնել քաղաքական ձախողումները և մեղավորությունը տեղափոխել հասարակության վրա, հայտարարելով, թե ժողովուրդը դեռ «չի կրթվել»։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2799

Մեկնաբանություններ