ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թուրքի հետ լեզու գտնելու միակ տարբերակը կիլոմետրերով ձգվող գաղթի ճամփան է լինելու

Թուրքի հետ լեզու գտնելու միակ տարբերակը կիլոմետրերով ձգվող գաղթի ճամփան է լինելու
13.09.2026 | 20:50

Գոնե էդ քեֆին, որ կազմակերպել էին Շուշիում՝ ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կառուցած ռեստորանում, մեր աննախադեպին կամ, առնվազն, ԱԽՔ-ին հրավիրեին: Հեչ արդար չէ՝ հա՛մ երկիր տաս, հա՛մ ժողովրդին գաղթական դարձնես, հա՛մ համաձայնես եկեղեցիները ալբանական կոչելուն, հա՛մ էլ շան տեղ քեզ չդնեն: Մի կտոր ոսկորն ի՞նչ էր, կանչեիք, գցեիք՝ գռմռային:

Այդ տեսանյութը պետք է նայեն մեր ռեստորանատերերը, մոտ ապագայում նման ուտուշ-խմուշներ լինելու են իրենց կառուցած հաստատություններում և, բնականաբար, առանց իրենց ներկայության: ՈՒ եթե իրենց թվում է՝ լեզու կգտնեն դրանց հետ, թյուրիմացության մեջ են: Թուրքի հետ լեզու գտնելու միակ տարբերակը կիլոմետրերով ձգվող գաղթի ճամփան է լինելու:

Հ.Գ. Տեսանյութը չեմ դնում պատին, որ էջս չկեղտոտեմ:

Հարություն Հարությունյան

Դիտվել է՝ 12753

Մեկնաբանություններ