Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

«Ալգեբրա»-ն մահացել է, зато «ՄաՑեմաԾիկա»-ն ողջ է և առողջ

«Ալգեբրա»-ն մահացել է, зато «ՄաՑեմաԾիկա»-ն ողջ է և առողջ
18.09.2026 | 15:37

Ուրեմն, նախորդ դարի 90-ականներից իրական դեպք պատմեմ:
Հայաստանի դպրոցներից մեկում շատ վատ սովորող աշակերտ կար: Բոլորը` ծնողները, հարազատները, ուսուցիչները, վերջինիս հորդորում էին գիրք կարդալ: Վերջապես` աշակերտը չդիմացավ և գնաց դպրոցի գրադարան: Այնտեղից «Ալգեբրա» առարկայի դասագիրք վերցրեց: Շուրջ 15 օր «Ալգեբրա»-ն աշակերտի մոտ էր: Բոլորն ուրախացել էին: Կարծում էին «Ալգեբրա»-ն հետաքրքրեց նրան: 15 օր անց աշակերտը դասագիրքը հետ է վերադարձնում: Գրադարանավարուհին հետաքրքրվում է. արդյո՞ք աշակերտը մի բան սովորեց: Ի պատասխան գրադարանավարուհու, վերջինս ասաց, որ լավ գիրք էր և ավելացրեց. «շատ ափսոս, որ Ալգեբրան վերջում մահացավ»:
Այս իմաստով, ես ուրախ եմ, որ գոնե «ՄաՑեմաԾիկա»-ն ողջ է և առողջ:

Կարեն Հեքիմյան
Դիտվել է՝ 5309

Մեկնաբանություններ