Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանում իշխանությունը զավթած քեմալականները հիմա էլ Անդրանիկի շուքի հետ են կռվում

Հայաստանում իշխանությունը զավթած քեմալականները հիմա էլ Անդրանիկի շուքի հետ են կռվում
26.10.2026 | 15:49


Երեկ առավոտյան հասանք Անդրանիկի արձանի մոտ․ ողջ գյուղը, ես կասեի՝ տարածաշրջանը, մառախլապատ էր, արձանն էլ գրեթե չէր երևում։ Նեղվեցինք, բայց դե, ի՞նչ արած, շարունակեցինք ճանապարհը։ Հետդարձին տեսանք մառախուղը ցրվել է, արագ եկանք, նորմալ նայեցինք, ուսումնասիրեցինք, նկարվեցինք։ 3 րոպե հետո մառախուղը հետ եկավ. ոնց որ բնությունն էլ գիտի, որ Հայաստանում իշխանությունը զավթած քեմալականները հիմա էլ Անդրանիկի շուքի հետ են կռվում, ու անծանոթների առաջ փակում է զորավարի 14-մետրանոց արձանը։
Արձանը Նավուրում տեղադրել է նավուրցի Սպարտակ Հարությունյանն այն բանից հետո, երբ 1989 թվականին Խորհրդային Հայաստանի իշխանությունները թույլ չեն տվել քանդակագործ Սարգիս Այվազյանի կերտած Զորավար Անդրանիկի հեծյալ արձանը տեղադրել Երևանում կամ Գյումրիում։
Դեռ երեխա ժամանակ Սպարտակը նկատել էր, թե ինչպես հայրը ծոցագրպանից երբեք չի հանում Զորավար Անդրանիկի և Աղբյուր Սերոբի փոքրիկ, խունացած լուսանկարները: Հետո իմացել է, որ հայրը դրանցից չի բաժանվել նաև Հայրենական պատերազմին մասնակցելու ողջ ընթացքում: Ու մի օր էլ հայրը նրան խնդրել էր Անդրանիկի արձանը կանգնեցնել․ և Երևանում մնացած արձանը առիթ էր դարձել հոր երազանքն իրականացնելու ու զորավարին Նավուր բերելու։ Արձանը բացվել է 1990 թվականի օգոստոսի 7-ին։
9 տարի անց միայն, արդեն անկախ Հայաստանի մայրաքաղաքում, ի վերջո տեղադրվեց Զորավարի առաջին արձանը՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում։

Արամ Գևորգյան
Դիտվել է՝ 9527

Մեկնաբանություններ