ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.11.2026 | 00:03

Տեր իմ և Աստված իմ,
Գոհանում եմ Քեզանից և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ ինձ այս գիշեր բոլոր վտանգներից ու փորձություններից պահեցիր ու Քո ողորմության լույսը տեսնելու արժանացրիր։
Այժմ աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ,
Նույն ամենազոր Քո Աջով ինձ պահիր նաև այս ցերեկ և փրկի՛ր վնասաբեր բոլոր պատահարներից և բոլոր մեղսառիթ խորհուրդներից, խոսքերից և գործերից։
Որպեսզի միշտ փառավորենք Քեզ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2209

Մեկնաբանություններ