Մենք ապրում ենք ժամանակներում, երբ մի ստվար զանգվածի համար Հայրենիքը Նիկոլի պարզած ժեշտի կտորն է՝ 29 000 ք/կմ-ով, Արարատը հայկական խորհրդանիշ չէ, Արցախն էլ Ադրբեջան է ու վերջ...
Արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ մեր շենքում (Դավիթաշեն, 2-րդ թաղամաս) քաղաքապետարանը, ի դեմս իր վարչական շրջանի ղեկավարության, շենքի սանդղահարթակների հատվածում պատերի, ընդհանուր օգտագործման միջանցքների կոսմետիկ վերանորոգում է անում...
Ֆեյսբուքն առաջարկում է մի գրառում, որին լայքեր ու սրտիկներ են դրել իմ մի քանի տասնյակ ֆեյսբուքյան ընկերներ։ Գրառումն այն մասին է, որ Մանվել Քեշիշյան անունով ինչ-որ մարդու նշանակել են վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...