ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց համալսարանից նրան հեռացնելու փաստը

Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց համալսարանից նրան հեռացնելու փաստը
26.02.2014 | 18:09

«Կրթական համակարգը չի ներում այդպիսի հռետորաբանություն»,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` վստահեցնելով, որ կրթության համակարգն այսօր, քան երբևէ, ապաքաղաքականացված է: Այս ասելու առիթը նախարարին տվեց Նիկոլ Փաշինյանի հարցը, որը վերաբերում էր տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Աշոտյանը նաև նշեց, որ դրա համար արդեն ներողություն խնդրել են: «Երբ ես ուզենամ մարդ հավաքել, այնքան մարդ կհավաքեմ, որ Ձեզ անգամ դուր չի գա: Դուք խոսում եք հանցագործություն իրականացրած մարդկանց մասին: Կարող են մարտի մեկի մարդասպաններն էլ ներողություն խնդրել, դրա համար ձեր իշխանությունը մինչև հիմա սպանությունները չի բացահայտում: Ի՞նչ է նշանակում ներողություն են խնդրել…Դուք լրագրողներին հայհոյելը համարում եք գիտակա՞ն աշխատանք: Ձեր գործունեության արդյունքում դա համարվում է գիտական աշխատանք»,- ասաց Փաշինյանը նշելով, որ չի կասկածում Տարոն Մարգարյանի ատենախոսության որակին, բայց հարց է, թե ով է դա գրել:

Արմեն Աշոտյանն այսօր ընդդիմադիրների հարցերին բավականին մեղմ տոնով էր պատասխանում, պարբերաբար շնորհակալություն հայտնելով ընդդիմախոսներին: «Ինչքան մարդ պիտի հավաքեք, որ ես վախենամ: Ինչքան մարդ պիտի հավաքեք, որ մարտի մեկի կրկնություն փորձեք բերել…»,- հետո էլ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի կենսագրության այն հատվածը, որ նրան համալսարանից հեռացրել են քաղաքական հայացքների համար, հարցադրում արեց, թե դա որքանով է արդարացված: Պատգամավորն այս դիտարկմանը չանդրադարձավ:
Վերջում Հովիկ Աբրահամայանը նկատեց, թե հանրությունն այս ամբիոնից առավել լուրջ հարցերի պատասխաններ է ակնկալում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ