ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Մի քիչ թասիբ թող մեջներդ առաջանա»

«Մի քիչ թասիբ թող մեջներդ առաջանա»
11.03.2014 | 13:47

«Գովազդն էնքան լավ բան է, նա պետք է էսթետիկական հաճույք, դաստիարակություն տա: Մեզ մոտ հակառակն է. ամբողջովին հակագովազդ է»,-այսօր ալկոհոլային խմիչքների գովազդին առնչվող օրենքի նախագծի առնչությամբ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հավելելով, որ այս օրենքը ինչ-որ խմբի քմահաճույքն է: «Ի՞նչ ենք գովազդելու, «Լուսա՞ստղը», որը 500-600 դրամ է: Ինքնարժեքից ցածր չի կարող ապրանքը լինել: Ի՞նչ, գովազդելու ենք, մարդկանց թունավորե՞նք: «Լուսաստղ» խմում են այնպիսի մարդիկ, ովքեր սոցիալապես այնպիսի վիճակում են, որ չեն կարող լավ որակի օղի գնել: Հակապետական բան եք անում, չե՞ք զգում»,-հավելեց ընդդիմադիր պատգամավորը և իշխանության ներկայացուցիչներին «թասիբ ունենալու» կոչ արեց: «Ձեզ, որ հարցնեն` ո՞նց քվեարկեցիք, կասեք` ոնց Գալուստ Սահակյանն ասաց, հերիք ա էլի, քվեարկեք այնպես, ոնց դուք եք ուզում: Չէ որ չեք մտածում, որ սա լավ օրենք ա: Գոնե կեսն այստեղ ունի անհատական մտածողություն, դեպուտատ եք, ձայն եք հավաքել, գործի տեր եք, գրագետ եք, դուք պիտի ինքնուրույն քվեարկեք: Սա հակառողջապահական օրենք է: Մի քիչ թասիբ թող մեջներդ առաջանա, էլի, ո՞նց կարելի է էս օրենքին կողմ քվեարկել»,-շեշտեց Արամ Մանուկյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ