ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Դանակով քաղաքացին` ԱԺ-ում

Դանակով քաղաքացին` ԱԺ-ում
26.03.2014 | 15:07

Այսօր ԱԺ-ի անցակետում մի քաղաքացի դանակով ներս է մտել և սպառնացել իրեն վնասել: Նա պահանջել է երկրի նախագահի հետ հանդիպում: ««Հազար անգամ դիմում եմ գրել, հացի փող եմ պահանջել, բայց ոչ ոք չի արձագանքում իմ դիմումին: Էդ դեպքում ինձ կդանակահարեմ»,- ասել է քաղաքացին:
Անվտանգության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հնարավոր եղավ մեկուսացնել նրան: Նրա տեսքից երևում է, որ քաղաքացին ոչ սթափ վիճակում է: Նա պնդել է, որ մի քանի անգամ նամակներով օգնության խնդրանքով դիմել է, սակայն չի ստացել որևէ պատասխան, դրա համար այս քայլին է գնացել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ