ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Հայաստանը «թիթեռնիկային» քաղաքականություն է վարում»

«Հայաստանը «թիթեռնիկային» քաղաքականություն է վարում»
28.03.2014 | 13:48

«Արտգործնախարարը պետք հստակ ասի՝ ինչո՞ւ կողմ, ինչո՞ւ դեմ, ինչո՞ւ ձեռնպահ: Այդ հակասությունն արդեն լրջություն չէ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը`անդրադառնալով ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին: Հիշեցնենք, որ Հայաստանը դրան «դեմ» է քվեարկել: Նշելով, որ այս քվեարկությունը մեկ անգամ ևս նսեմացրեց իշխանություններին, պատգամավորը, շեշտեց, թե կոպիտ հաշվարկների արդյունքում Հայաստանի «ձեռնպահը» դարձավ «դեմ», ավելին՝ ըստ Մանուկյանի՝ Հայաստանը «թիթեռնիկային» քաղաքականություն է վարում Եվրոպայի և Ռուսաստանի հետ: «Մենք արդեն այնքան ենք խեղճացել, որ արդեն ինչ էլ անես, քո շահը չկա: Մեր երկիրը միջազգային ատյանում խոսք չունի, ինքը չի որոշում ձեռնպահն ու դեմը, դրա համար այսօր նման վիճակում է հայտնվել: Այն աննորմալ վիճակը, որը մեր դիվանագիտության առումով ստեղծվել է, այդ առումով չարիքի փոքրագույնը դեմ քվեարկելն էր: Բայց ճիշտ հասկացեք՝ ոչ թե դու օգուտներդ ու Հայաստանի հեռանկարներն ես նայում, այլ նայում ես, թե որ դեպքում քո դեմ ուղղված հարվածները քիչ կլինեն: Դա ոնց որ մեռնողին մի կաթիլ ջուր տալն է, գիտես մեռնում է, բայց մի կաթիլ ջուր ես տալիս»,- վստահեցրեց Արամ Մանուկյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ