ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Գերագույն Ռադայում անցել են ավելի վճռական փաստարկների

Գերագույն Ռադայում անցել են ավելի վճռական փաստարկների
08.04.2014 | 19:08

Ապրիլի 8-ի առավոտյան ՈՒկրաինայի Գերագույն Ռադայում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են ՈՒկրաինայի Կոմունիստական կուսակցության և «Սվոբոդա» ազգայնական կուսակցության պատգամավորները:
Ծեծկռտուքի պատճառը կոմունիստների առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի ելույթն է եղել: Նա հայտարարել է, որ իշխանությունը նպաստում է ՈՒկրաինայի մասնատմանը և անկախության ոչնչացմանը: «Դուք այսօր զինված մարդկանց նետել եք նրանց վրա, ովքեր խաղաղ պաշտպանում էին իրենց շահերը: Դուք վախեցնում եք մարդկանց և ձերբակալում»,- ասել է Սիմոնենկոն՝ մեկնաբանելով երկրի արևելքում վերջին իրադարձությունները: Ելույթն առաջացրել է իշխող «Սվոբոդա» կուսակցության պատգամավորների դժգոհությունը: Նրանք ամբիոնից իջեցրել են Սիմոնենկոյին: Ամբիոնի մոտ են հավաքվել Կոմունիստական կուսակցության և Ռեգիոնների կուսակցության պատգամավորները ու հարցերը պարզել բռունցքներով: Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը կռվի պատճառով ընդմիջում է հայտարարել:

Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ