ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.02.2018 | 00:30

Յուրաքանչյուր մարմին միանում է իր տեսակին, և յուրաքանչյուր մարդ հարում է իր նմանին։ Ի՞նչ հարաբերություն կարող է լինել գայլի և գառան միջև։ Ի՞նչ խաղաղություն կարող է լինել բորենու և շան միջև, և ի՞նչ խաղաղություն` հարուստի և աղքատի միջև։ Առյուծների որսը անապատի վայրի էշերն են, այդպես էլ հարուստների կերակուրը աղքատներն են։ Հպարտի համար արգահատելի է խոնարհությունը, այդպես էլ հարուստի համար արգահատելի է աղքատը։


Սիրաքի իմաստություն 13. 20-24

Դիտվել է՝ 3082

Մեկնաբանություններ