ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ձեզ ուղղորդել են… հրաժարվել հայրենասիրությունից և նվիրվել հարստություն դիզելուն

Ձեզ ուղղորդել են…  հրաժարվել հայրենասիրությունից և նվիրվել հարստություն դիզելուն
04.09.2023 | 09:50

Եկեք մեծն Թումանյանին կրկնեմ ` կարևորը գործն է ու թողած անունը։

Տղե՛րք, ոչ մեկի հարստությունը հավերժական չի մնացել։

Հիմա էլ ինձ կրկնեմ ` «Անկախության տխուր դասերը» (2004 թ.) հոդվածումս հանգամանալից բացատրել եմ, որ նույնիսկ աշխարհակալ կայսրություններն են փոշիացել և աշխարհակալ կայսրերի անբավ հարստությունն է մսխվել կամ ընկել այլոց ձեռքը։

Եկեք ճիշտն ասենք, որ դուք միամիտ եք եղել և հեշտությամբ ընկել եք միջազգային տարբեր կառույցների ճիրանները։

Որոնք իմանալով մարդկային բնույթը, ձեզ ուղղորդել են` հրաժարվել հայրենասիրությունից և նվիրվել հարստություն դիզելուն։

Դրանով իսկ ձեզ գցելով իրենց հյուսած ոսկյա ցանցերը:

Տղե՛րք, հրաժարվեք ամենից: Պարզապես թքե՛ք դրա վրա հանուն հայրենիքի։

Կրկնում եմ ` ամենամեծագործությունը հայրենիք պահելն է:

Անունն այդպես է մնում:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3771

Մեկնաբանություններ